Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է          Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»       Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից    

05 հոկ 2022 13:58

Ալիևին չի հուզում հայկական բանակը,նրան հուզողը ռուսական վերահսկողությունից դուրս զինված ու պատրաստված հայերն են

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Արման Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ բան չէ, ընդամենն իրար կողք ա պետք դնել քաղաքացիների զինվելն ու մինիմալ գիտելիք ստանալուն ծաղրողներին, մի թեթև հետագիծ գծել, թե ում են նրանք կամ իրենց համակրած ուժերը ծառայություններ մատուցել կամ մատուցում, պարզ կդառնա նպատակը։


Միակ մարդը, ով անկեղծորեն իրա կարծիքն էդ երևույթի մասին ասել ա, Ալիևն ա. նրան չի հուզում հայկական բանակը, քանզի լավ գիտի, որ գեներալիտետը ռուսների գրպանում ա, նրան հուզողը ռուսական վերահսկողությունից դուրս զինված ու պատրաստված հայերն են ու արտահայտվում ա դրա մասին։


Սաղ հեչ, իրենց ադրբեջանը լավ իմացող հռչակողներին թվում ա, թե որ Ալիևի գազանիկները ճեղքեցին ու մորթելով գնացին՝ հենց հասնեն իրանց տներին, ասելու են՝ արա՛, լա սպասեք, սրանք ռուսական շահերին կեղտոտ ծառայություն մատուցողներն են, սրանց չմորթենք կամ ռուսները վրա կհասնեն ու չեն թողնի, որ իրանց էլ մորթեն, որովհետև իրենց թվացել ա, թե քաղաքականությամբ են զբաղված։


Նիկոլի հանդեպ ունեցած արդարացի ատելությունը պատճառ չի Հայաստանի շահերի հաշվին սպասարկել այլոց շահերը, դա պրիմիտիվ աբիժնիկություն ա։


Հայաստանի շահերից չի բխում Նիկոլի մնալը, էդ մարդն աղետ ա բառի բոլոր դրսևորումներով, թիմն էլ առանձնակի մի բանի պետք չի, էն, ինչ տարիներով ձևավորվել ու ստեղծվել ա հայկական քաղաքական դաշտում՝ որակապես ու բովանդակային ավելի վտանգավոր ա, այ էս ա, որ Հայաստանի շահերը չեզոքացնում ա։


Ստեղ ա, որ ընտրություն չի ձևավորվում։ Եթե էդ մարդկանց մտքինն իսկապես երկրի շահը լիներ, մի քիչ ինքնաքննադատական ջիղ ունենային, կընդունեին, որ իրենց կեղծ քաղաքական գործունեության շնորհիվ ա Նիկոլի նման աղետը շարունակում գոյություն ունենալ։ Սա անհերքելի փաստ ա»։


Աղբյուրը` Արման Յարալյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր