Արտակարգ դեպք՝ Տավուշում, բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում 34-ամյա տղամարդու վրա          Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին       Ադրբեջանական ինքնաթիռ է ֆիքսվել «Զվարթնոց» օդակայանում, Շահին Մուստաֆաևը Երևանում է    

05 հոկ 2022 14:42

«Ամբողջ աշխարհն է ճանաչում Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք, այնտեղի հայ բնակիչներն էլ մեր քաղաքացիներն են»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «մտադիր չէ որեւէ միջազգային կենտրոնի հետ քննարկել Ղարաբաղի հարցը»։

«Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչները մեր քաղաքացիներն են»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ադրբեջանի ազգային քաղաքաշինական համաժողովում, որը տեղի էր ունենում Աղդամում։
Նա ավելացրել է, որ «Բաքուն չի քննարկի որեւէ միջազգային կենտրոնի հետ, թե ինչպես դասավորի նրանց (Ղարաբաղի հայերի) կյանքը», քանի որ «ամբողջ աշխարհը ճանաչում է Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր