Թե ինչու՞ վարչապետը հայտարարեց՝ «ՀՀ-ն Ադրբեջանի մաս է» ձևակերպումը՝ այդքան էլ լեզվի սայթաքում չէր

Բայց միայն Արցախով չսահմանափակվեց Փաշինյանը իր դատողություններում: Նա Հայաստանի ապագա հնարավոր կործանման հիմնավորման հիմքը փորձեց դնել, որպեսզի այս հարցում էլ մեղքը գցի նախկինների վրա:
Իսկ թե ինչու՞ նա հայտարարեց, որ «Հայաստանը Ադրբեջանի մաս է» ձևակերպումը՝ այդքան էլ լեզվի սայթակում չէր, և ինչ նկատի ուներ նա, այդ արտահայտությունը անելով, դա բոլորովին նոր խոսույթ է, ինչի մասին նա պատրաստվում է խոսել մոտ ժամանակներս: Նրա իրական բոլոր նպատակների և գործողությունների մասին կխոսենք մեկ այլ անգամ: Միայն սահմանափակվենք նրանով, որ Փաշինյանը միայն Արցախով չի սահմանափակվելու, և հայ հանրությունը մոտ ժամանակներս կհամոզվի դրա մեջ:
Սա է իրականությունը:
zham.am