Խուզարկություններ է իրականացվել ԲՀԿ գրասենյակներում, 7 անձ ձերբակալվել է          Ռուսաստանը կպատասխանի Ռումինիայում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակմանը       ԵԱՏՄ երկրների ղեկավարները հայտարարություն են տարածել Հայաստանի՝ ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ    

06 հոկ 2022 12:49

Կառավարությունը 31 մլն դրամ հատկացրեց ԱԺ բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար

Կառավարությունը 31 մլն դրամ կհատկացնի Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար: Որոշումն ընդգրկված էր  հոկտեմբերի 6-ի հերթական նիստի օրակարգում:


Նախագծով առաջարկվում է գնումն իրականացնել մեկ անձից՝ «ստեղծված իրավիճակում գնման անհետաձգելի պահանջի և գնման այլ ձևերի կիրառման ժամկետի անհնարինությամբ» պայմանավորված:


Առաջարկվող կարգավորման բնույթը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը նախատեսում է իրականացնել Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման և վերազինման աշխատանքներ, ապահովելով ժամանակակից պրոֆեսիոնալ կենցաղային և հասարակական սննդի սարքավորումներով, օդափոխման համակարգով, սրահի համար նախատեսված կահույքով և սպասքով՝ սանիտարական կանոններին ու կանոնակարգերին համապատասխան (հաշվի առնելով, որ ճաշարանի պատերի և առաստաղի ներկը ճաքճքված է և գունաթափված, հատակի վինիլային ծածկույթը, նախասրահի պրեսգրանիտե սալիկները կոտրված են, տեղ-տեղ պոկված, խոհանոցային տեխնիկան՝ միկրոալիքային վառարանները, սառնարանները, գազօջախները և այլն մի քանի անգամ վերանորոգվել են, սակայն օգտագործման համար այլևս անվտանգ և պիտանի չեն, ճաշասրահում չի գործում օդափոխման համակարգը, որը չի ապահովում տհաճ հոտերի հեռացումը, օդի ներածման համակարգի բացակայության պատճառով չի կատարվում տարածքի լիարժեք օդափոխություն):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր