Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

07 հոկ 2022 12:30

Պրահայում վերահաստատեցի տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման առաջարկը, բայց Ադրբեջանը դարձյալ դրական չպատասխանեց

Պրահայում ևս մեկ անգամ վերահաստատեցի տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին մեր առաջարկը․ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Ադրբեջանը դարձյալ դրական չպատասխանեց։ Կրկնում եմ, Հայաստանը պատրաստ է  տարածքային կոմունիկացիաների ամբողջական ապաշրջափակմանը՝ մեր ինքնիշխանությունն ու օրենսդրությամբ նախատեսված կարգով»,-գրել է Փաշինյանը։


Հիշեցնենք, որ երեկ կայացել է Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵԽ ղեկավարների հանդիպումը, ինչից հետո հայտարարություն էր տարածվել այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ճանաչել  երկու երկրների տարածքային ամբողջականությունը, իսկ սահմանի հայկական կողմում ԵՄ քաղաքացիական առաքելություն է տեղակայվելու։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր