Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար          Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

07 հոկ 2022 14:49

Մակրոնի ախտորոշած ՆԱՏՕ-ի «ուղեղի քաղցկեղ»հիվանդությունը չափից ավելի է խորացել.պարզապես պարում են Կիեւի դուդուկի տակ

Հյուսիսատլանտյան դաշինքի ուղեղի հիվանդությունը, որի մասին ժամանակին նշել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, չափից ավելի է խորացել, եթե դատելու լինենք ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինայի իրավիճակի հետ կապված գործողություններով։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը՝ տեսակապով ելույթ ունենալով «Միասնական Ռուսաստանի» հանձնաժողովի նիստում՝ «Էկոլոգիական քաղաքականությունը եւ կայուն զարգացումը» միջազգային միջկուսակցական համաժողովի շրջանակում։

«Ժամանակին նախագահ Մակրոնն ախտորոշել էր «ուղեղի քաղցկեղ» Հյուսիսատլանտյան դաշինքի համար։ Եվ դատելով այն բանով, թե ինչպես է դաշինքը խնամակալում Կիեւի նեոնացիստական վարչակարգին, այդ հիվանդությունը չափից ավելի է խորացել»,- նշել է նախարարը։ «Ինչպես գիտեք, երեկ գումարվել է այսպես կոչված Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթաժողովը, դա նախագահ Մակրոնի նախաձեռնությունն էր, եւ այդ գագաթաժողովի արդյունքներով Եվրամիության դիվանագիտության ղեկավար [Ժոզեպ] Բորելը հպարտությամբ հայտարարելէ, որ սկսվում է անվտանգության կառույցի ձեւավորում՝ առանց Ռուսաստանի մասնակցության։ Մի խոսքով՝ պարզապես պարում են Կիեւի դուդուկի տակ եւ խրախուսում նրանց անմիտ ֆանտազիաները, ովքեր դեռ գտնվում են այնտեղ իշխանությունում»,- ասել է նա։

Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները դրանով իսկ միջազգային լարվածության վտանգավոր աճի հսկայական պատասխանատվություն են ստանձնում՝ զենքով ապահովելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ չնայած նրա հռչակած բացահայտ միջուկային հավակնություններին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր