Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

07 հոկ 2022 13:30

Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվը.բժշկական միջամտություն է կատարվել առանց ցավազրկման, մեկն էլ մահացել է արնահոսությունից

 Ադրբեջանում անգամ զինվորական հոսպիտալներում գտնվող հայ գերիների հանդեպ են վատ վերաբերվում։ Այս մասին հոկտեմբերի 7-ի մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

«Օրինակ, բժշկական միջամտություն է կատարվել առանց ցավազրկման։ Խոսքը վիրահատությունների, վերքերը կարելու, վիրակապելու մասին է։ Այդ միջամտությունների ժամանակ պացիենտները բժշկական պրոտոկոլներով պետք է նախապես ցավազրկվեն։

Տղաները ենթարկվել են նաեւ հոգեբանական ճնշման, ներկա պահին նրանք անցնում են ֆիզիկական եւ հոգեբանական ռեաբիլիտացում։

Ոմանց մարմինների վրա կան խոշտանգումների հետքեր։ Գրանցվել է դեպք, երբ զինծառայողին հասցվել է ոչ մահացու վերք, բայց որը հետագայում մահացել է։ Սա այն դեպքն է, երբ ադրբեջանական քարոզչությունը փորձում էր ցույց տալ, թե ինչպես են առաջին բուժօգնություն ցուցաբերում հայ զինծառայողին։ Հետագա դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ տղան մահացել է ներքին արնահոսությունից։ Սա խոշտանգման դրսեւորում է՝ անհրաժեշտ բուժօգնություն չցուցաբերելու տեսքով։ Նման դեպքեր կարող են էլի գրանցված լինել»,- ասել է Գրիգորյանը։
Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ իրենք 17 հայ գերի են ունեցել, որոնց վերադարձրել են, սակայն մենք կարծում ենք, որ ամենայն հավանականությամբ սեպտեմբերին գերեվարված մյուս հայ զինվորականները եւս Ադրբեջանում են։ 
«Մենք կշարունակենք աշխատել, քանի որ այդ մարդիկ պետք է կարողանան իրավական օգնություն ստանալ։ Ավելի վաղ ավելի քան 20 անձ պնդում էր, որ տեսել է իրենց որդիներին տեսանյութերում»,- հավելեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր