Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2,000 զինծառայnղի մարմին          Տաքսի ծառայությունների վարորդները և գրանցված աշխատողները 2027-ի հունվարի 1-ից կմիանան առողջապահության ապահովագրությանը       Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր    

07 հոկ 2022 14:30

ԵԱՀԿ-ում Արարատ Միրզոյանին ներկայացրել է «Միրզոև»

ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունն իր պաշտոնական կայքում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակին՝ հիշատակելով վերջերս Վաշինգտոնում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը, ինչպես նաև  ԱՄՆ պետքարտուղարկի վերջին հեռախոսազրույցները ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:


Հատկանշական է, որ նշյալ հեռախոսազրույցի մասին անդրադարձում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ազգանունը գրված է «Միրզոև»:


«Հոկտեմբերի 4-ին պետքարտուղար Բլինկենը եռակողմ զրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Միրզոևի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ, որի ընթացքում նա խրախուսել է վստահության ձևավորումը և հետագա առաջընթացը նրանց բանակցություններում», - ասվում է նյութում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր