Երևանում բախվել են «Nissan»-ը և «Honda»-ն, կա երկու տուժած          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 12-ի համար       Երկու տողանոց կենսագրություն ունեցող Հակոբ Արշակյանը «դաչա» է գնել. «Ժողովուրդ»    

08 հոկ 2022 10:34

Հայերին խելքի բերելու համար մենք շատ լծակներ ունենք՝ գազատար, էլեկտրահաղորդման գծեր. ադրբեջանցի պատգամավորը սպառնում է

Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը սպառնում է հայկական կողմին ադրբեջանական պայմաններով խաղաղության պայմանագրի ստորագրումից հրաժարվելու դեպքում: Այս մասին հայտնում է Infoteka.24-ը։


«Հայերին խելքի բերելու համար մենք շատ լծակներ ունենք՝ գազատար, էլեկտրահաղորդման գծեր։ Չեն ստորագրի խաղաղության պայմանագիր, կմնան ձմռան ցրտին առանց լույսի ու գազի։ Ինչ են անելու այդ ժամանակ, ոչինչ», — հայտարարել է Մուսաբեկովը Ադրբեջանի Հանրային հեռուստատեսության եթերում։




Հիշեցնենք, որ 2022թ.-ի. մարտին ադրբեջանական կողմն արդեն դիմել էր Արցախի գազամատակարարման անջատմանը՝ տարածաշրջանի համար աննախադեպ սառնամանիքների պայմաններում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր