Սամվել Կարապետյանին մինչև ձերբակալությունը գործարքի առաջարկ է արվել          Փետրվարի 7-ից ընտրակաշառքի գործով 14 վարույթով կա 67 ձերբակալված       Մյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW» ու «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները    

10 հոկ 2022 16:16

Միութենական պետության արևմտյան սահմաններում սրման հետ կապված պայմանավորվել են համատեղ տարածաշրջանային զորքեր տեղակայել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է տարածաշրջանային զորքերի համատեղ  տեղակայման շուրջ։ Այս մասին ՌԻԱ Նովոստի փոխանցմամբ՝ հաղորդում է Բելառուսի ղեկավարի պաշտոնական կայքը։ 


«Միութենական պետության արևմտյան սահմաններում սրման հետ կապված՝ մենք պայմանավորվել ենք տեղակայել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածաշրջանային խմբավորում: Այս ամենը մեր փաստաթղթերում է»,- ասել է պետության ղեկավարը։


Նա մանրամասնել է, որ երկու օր առաջ իր հրամանով սկսվել է զորքերի խմբավորման ստեղծումը։


Նշվում է, որ այս հարցը քննարկվել է հոկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո Լուկաշենկոյի և Պուտինի հանդիպման ժամանակ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր