«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

11 հոկ 2022 14:52

Մեծ է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի հավանականությունը․ ռուսական նոր «արտահոսք»

Հայաստանյան մամուլում Силовики (Ուժայիններ) տելեգրամ ալիքը, որի անունն իսկ հուշում է նրա ռուսական գերատեսչական պատկանելությունը, տարածել է ենթադրաբար Երեւանի ու Բաքվի միջեւ բանակցությունների փաստաթուղթը, որի շուրջ քննարկումներ են եղել Պրահայում։ Դրանում որեւէ նոր բան չկա Պրահայում ընդունված համատեղ հայտարարության բովանդակության, ավելին՝ որեւէ նոր բան չկա Մոսկվա-Երեւան-Բաքու եռակողմ հայտարարությունների բովանդակության համեմատ։


Խնդիրն այստեղ կապված է արեւմտյան ներգրավվածության զգալի մեծացման հետ, որն առաջացրել է Մոսկվայի եւ հայաստանյան ռուսանպաստ շրջանակների դժգոհությունը։ Նկատենք՝ այդ դժգոհությունը ոչ այնքան փաստաթղթի բովանդակությանն է վերաբերում, եւ դա բնական է, քանի որ, ինչպես նշեցինք, «արեւմտյան» ու մոսկովյան փաստաթղթերում բովանդակային տարբերություններ գրեթե չկան, այլ՝ թե ով պետք է իրականացնի։ Դրա «գործնական մասը» Ռուսաստանն իրականացրել է թուրքերի հետ համատեղ ագրեսիայով, եւ ինչպես Ալիեւն էր խոստովանել՝ մի բան էլ ավել են ստացել։
Խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանի իշխանությունը համաձայնություն է տվել այս ծրագրին՝ հրաժարվելով հայկական իրավունքներից ու շահերից։


Ռուսական հատուկ ծառայությունների այս արտահոսքը, ինչպես նաեւ ռուսանպաստ քարոզչության ուղղվածությունը (Ռուսաստանին ցանկանում են դուրս մղել Կովկասից) եւ Պրահայից հետո Ալիեւի հայտարարությունները ցույց են տալիս, որ մեծ է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի հավանականությունը, «արեւմտյան միջամտությունը» տապալելու համար։ Ուկրաինայում անհաջողությունների պատճառով ՌԴ-ում անխուսափելի գործընթացները նույնպես մեծացնում են դրա հավանականությունը՝ ՌԴ-ն շտապում է ավարտին հասցնել Հայաստանի պետականության վերացման իր ծրագիրը։


Հավանական ագրեսիայի մասին են վկայում նաեւ Իրանի պարբերաբար հայտարարությունները աշխարհքաղաքական սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին։ Քպ-ական ագենտուրային հուշենք, որ Իրանի այս մատնանշումը վերաբերում է նաեւ Արցախին ու Նախիջեւանին, քանի որ միջանցքը հնարավոր չէ առանց հարավի օկուպացման եւ Նախիջեւանի կարգավիճակի փոփոխության։ ՀՀ իշխանությունը մասնակից է ռուս-թուրքական այդ դավադրությանը, ճանաչելով պատերազմի արդյունքներն ու Արցախի ու Նախիջեւանի՝ «Ադրբեջանին» պատկանելությունը։


Այսօր էլ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ «Հարավային Կովկասի միջազգային եւ աշխարհաքաղաքական սահմանները պետք է հարգվեն իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում, եւ չպետք է տեղի ունենան փոփոխություններ, որոնք հակասում են Իսլամական Հանրապետության շահերին»։ Իրանը բաց տեքստով բազմիցս զգուշացրել է, որ կա ՀՀ հարավի ռազմական օկուպացիայի վտանգ, եւ այդ մասին Իրանի ԱԳ նախարարը 2021 թ․ հոկտեմբերի 26-ին Մոսկվայում ուղիղ հարցրել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովին՝ Մոսկվան կո՞ղմ է աշխարհքաղաքական սահմանների փոփոխությանը։ Մոսկվայից մինչ այժմ պատասխան չկա։


Հարձակման հավանականության մասին է վկայում նաեւ այն, որ Բաքուն երկու օր է վերսկսել է ՀՀ զինված ստորաբաժանումների կողմից իբր իր մարտական դիրքերին հարվածելու վերաբերյալ ապատեղեկատվությունը։


Lragir.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր