Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

12 հոկ 2022 11:30

ՌԴ ԱԴԾ-ն կանխել է Բրյանսկում ու Մոսկվայի մարզում նախապատրաստվող ահաբեկչությունները

Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից բարձր ճշգրտության զենքի կիրառմամբ Մոսկվայի մարզում նախապատրաստվող դիվերսիոն–ահաբեկչական գործողություններ են կանխվել։
ԱԴԾ–ն Բրյանսկի լոգիստիկ տերմինալում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող ուկրաինացու ձերբակալման կադրեր է հրապարակել։
Հատուկ ծառայության տվյալներով` 1967 թվականին ծնված Ուկրաինայի քաղաքացին այդ երկրիր ԱԾ–ի առաջադրանքով Կիևից Էստոնիայով տարանցմամբ ժամանել է Ռուսաստանի սահմանամերձ մարզերից մեկը։
Խուզարկման ժամանակ նրա մոտ հակատանկային կառավարվող հրթիռի հիմքով պատրաստված ինքնաշեն ռումբի բաղադրիչներ են հայտնաբերել։
Քրեական գործ է հարուցվել ահաբեկչություն նախապատրաստելու և պայթուցիկի ապօրինի ձեռքբերման հոդվածներով։ Ձերբակալվածը ընդունել է իր մեղքն ու համագործակցում է քննության հետ։
ՌԴ ԱԴԾ–ն կանխել է դիվերսիոն–ահաբեկչական գործողություններ նաև Մոսկվայի մարզում։ Դրանք Ուկրաինայի հատուկ ծառայությունները նախապատրաստում էին «Իգլա» ԶՀՀ–ի կիրառմամբ։
ՌԴ ԱԴԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից բարձր ճշգրտության զենքի կիրառմամբ Մոսկվայի մարզում նախապատրաստվող դիվերսիոն–ահաբեկչական գործողություններ են կանխվել։ 1972 թվականին ծնված Ուկրաինայի քաղաքացին ձերբակալվել է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր