Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»          Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»       Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»    

13 հոկ 2022 13:49

ՄԱԿ-ում հակառուսական բանաձևի քվեարկությանը Հայաստանի դիրքորոշումը

ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովն ընդունել է բանաձև, որը դատապարտում է «Ռուսաստանի ապօրինի այսպես կոչված «հանրաքվեները»՝ անցկացված Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում գտնվող շրջաններում»:


Բանաձևը պահանջում է «չեղարկել այդ տարածքների բռնակցման մասին հռչակագիրը»:


Բանաձևն ընդունվել է ձայների 143 կողմ, 5 դեմ, 35 ձեռնպահ հարաբերակցությամբ:


Ձեռնպահ քվեարկած երկրների մեջ են նաև Հայաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը:


Նշվում է, որ Ադրբեջանն ու Իրանը չեն մասնակցել քվեարկությունը: Թուրքիան եղել է կողմ քվեարկած պետությունների ցանկում:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Կրեմլում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագրեր է ստորագրել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ղեկավարների հետ՝ այդ տարածքները Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու վերաբերյալ։ Ավելի վաղ այնտեղ հանրաքվեներ են անցկացվել, շրջանների բնակիչները ձայների մեծամասնությամբ կողմ են արտահայտվել Ռուսաստանին միանալուն։


Ուկրաինան և Արևմուտքը դատապարտել են հանրաքվեները՝ կատարվածն անվանելով ՌԴ-ի կողմից ուկրաինական տարածքների բռնակցում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր