Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

13 հոկ 2022 14:12

Կործանման ավելի կարճ ճանապարհ կա.«Գազպրոմ Արմենիա»-ի գրասենյակից հետո կարելի գնալ Իրանի դեսպանության դիմաց բողոքի ցույց անել, որպեսզի գոյատևելու վերջին աղոտ հույսն էլ վերանա

ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը, անդրադառնալով ռուսական դեսպանության և ռազմաբազայի դիմաց վերջին շրջանում պարբերաբար կազմակերպվող բողոքի ցույցերին և ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատություններին, Ֆեյսբուքի իր էջում գրել է. « Կործանման ավելի կարճ ճանապարհ կա.

«Գազպրոմ Արմենիա»-ի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպում՝ հրաժարվում են նրանց գազից, և հայտարարում են՝
«Մենք չենք ուզում էժան 165 դոլարանոց գազ, (սպառողի համար՝ 1խմ -143.7 դրամ) մենք ուզում ենք 1600-2600 դոլարանոց նորվեգական գազ (սպառողի համար՝ 1խմ -1300-2300դրամ)` ոնց որ Եվրոպայում է…Գազպրոմ Արմենիա»-ի գրասենյակից հետո կարելի գնալ Իրանի դեսպանության դիմաց բողոքի ցույց անել, որպեսզի գոյատևելու վերջին աղոտ հույսն էլ վերանա»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր