ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

13 հոկ 2022 14:53

Ղազախստանում Ալիևը կրկին շեշտել է «միջանցքի» մասին և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանում անցկացվող Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման 6-րդ գագաթնաժողովի ընթացքում հանդես է եկել մի շարք կեղծ հայտարարություններով։ Մասնավորապես, նա Հայաստանին է մեղադրել Բաքվի վերջին ագրեսիայի համար։
«Հայաստանը շարունակում է սահմանին ռազմական սադրանքները։ Դրանցից վերջինն այս տարվա սեպտեմբերին էր։
 
Ադրբեջանի ԶՈՒ-ն ստիպված էր որոշիչ հակագործողություններ իրականացնել հայկական ռազմական սադրանքը կանխելու համար։ Այդ սադրանքների պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ալիևը՝ մոռանալով, սակայն, նշել, թե ինչ գործ ունեն ադրբեջանական զորքերը ՀՀ սուվերեն տարածքում, որոնք ռմբակոծել են Հայաստանի խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, մահապատժի են ենթարկել հայ զինծառայողներիմ և այլ ռազմական հանցագործություններ են կատարել։

Ի դեպ, հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած հանդիպումներից հետո Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքի» մասին։ «Ադրբեջանը կարևոր ներդրում ունի Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների զարգացման գործում։
Մեր երկիրն ակտիվորեն  առաջ է տանում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը, որը դառնալու է Միջին միջանցքի կարևոր մասը»,- ասել է Ալիևը։ Հավելենք, որ Ղազախստանում անցկացվող գագաթնաժողովին մասնակցում են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր