Հունիսի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ միջնորդելով թույլ տալ քրեական հետապնդում հարուցել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ       Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում    

13 հոկ 2022 15:17

Հայաստանը 1 միլիոնից ավելի ական է տեղադրել,Ղարաբաղում ականների խնդիրը լուծելու համար գրեթե 30 տարի կպահանջվի

Ղարաբաղում ականների խնդիրը լուծելու համար գրեթե 30 տարի եւ 25 միլիարդ դոլար կպահանջվի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։


«Ադրբեջանն աշխարհում ականներով ամենաաղտոտված երկրների շարքում է։ Նախնական հաշվարկներով՝ Հայաստանը մեկ միլիոնից ավելի ական է տեղադրել։ Միջազգային փորձագետների կարծիքով՝ ականների խնդիրը լուծելու համար Ադրբեջանից կպահանջվի գրեթե 30 տարի եւ 25 միլիարդ դոլար»,-ասել է նա Աստանայում ընթացող Ասիայի փոխգործակցության եւ վստահության միջոցների ամրապնդման համաժողովի շրջանակում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր