Մի քանի օր շարունակ Փաշինյանը կտրականապես հրաժարվել է հանդիպել Արցախի պատվիրակության ներկայացուցիչներին․ «Ժողովուրդ»
![](https://168.am/wp-content/uploads/2019/09/15877_b.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւս օրերով չի պատասխանել իր արցախցի պաշտոնակցի հեռախոսազանգերին։ Միայն նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ընդունեց Փաշինյանը: Ակնհայտ է, որ Փաշինյանն արցախցի պաշտոնյաներից կաշկանդվում է. հավանաբար նրանցից թաքցնելու բան ունի: Արցախի պաշտոնյաներին վերջապես՝ մի քանի օր անց՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, այնուհետեւ՝ Ռուսաստան կատարած այցից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է ընդունել, ինչպես նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նկատենք, որ Արցախի մեր հայրենակիցներն այստեղ՝ Երեւանում, քանի օր շարունակ սպասել են, որ իրենց Հայաստանի գործընկերներից որեւէ մեկը բարեհաճի ընդունել, սակայն չէր ստացվում: Սա թերեւս հենց վերաբերմունք է Արցախի ու արցախահայության նկատմամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։