Խնձորը օգնում է դանդաղեցնել ծերացումը, ինչպես նաև բարելավում է արյան կազմը          Սեպտեմբերի ֆինանսական աստղագուշակ կենդանակերպի նշանների համար       Սեպտեմբերի 2-ին և 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

15 հոկ 2022 19:17

Սա նախազգուշացում է Բաքվին.Իրանական զինուժի տարբեր զորատեսակներ են տեղակայվում Բաքվի կողմից բռնազավթված տարածքների սահմաններին

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը. «Ըստ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդրսահմանային գործողությունների «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հետ ասոցացվող ոչ պաշտոնական տելեգրամյան ալիքներից մեկում հրապարակված միանգամից երկու հաղորդագրության, իրանական զինուժի տարբեր զորատեսակներ՝ այդ թվում զրահապատ տեխնիկա և հրետանի, տեղակայվում են Բաքվի բռնապետսկան վարչախմբի կողմից բռնազավթված տարածքների սահմաններին։

Իրանական ռազմական օդուժը նույնպես նախազգուշական թռիչքներ է սկսել այդ սահմանների երկարությամբ։

Նույն ալիքում ուղղակիորեն նշվել է՝ «Սա նախազգուշացում է Բաքվի բռնազավթիչ վարչախմբին. մենք հնարավորություն ենք ընձեռում ձեզ շտկելու ձեր վարած քաղաքականությունը, սակայն, իրանական ազգի դեմ ձեր թշնամական քաղաքականության շարունակության դեպքում, մեր հանդիպումը կլինի Բաքվում և դատավարության սեղանի շուրջ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր