Հայտնաբերել է հսկայական քանակի զենք-զինամթերք, որով կարելի է զինել մի ամբողջ վաշտ          Արարատի համայնքապետի տեղակալն ու համայնքապետարանի աշխատակից են կալանավորվել       Երեք զինծառայողների ծառայությունից ազատելու համար զորակոչի բաժնի պետը 23 հազար դոլար կաշառք է ստացել    

15 հոկ 2022 12:55

Ադրբեջանցի պատգամավորը հիմա էլ Իրանին է սպառնացել հրթիռային հարվածներով.հայտնի իրանական «խեղաթյուրված» աշխարհընկալումն ու քաղաքականությունը

Ադրբեջանն այժմ սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ հարեւան Իրանին։ Իրանի նախագահ Ռաիսիի հայտարարությունները՝ Ադրբեջանի նախագահի հետ առ այն, որ իրենց համար անընդունելի է, որեւէ այլ օտարերկրյա ռազմական ներկայությունը տարածաշրջանում հիստերիա է առաջացրել Ադրբեջանում։ 
 
Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն այս առիթով գրել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սադրիչ վարժանքներ է կազմակերպում Ադրբեջանի հետ սահմանին, իսկ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Աստանայում Ադրբեջանի նախագահի հետ զրույցում «անտեղի» զգուշացումներ է արել տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ներկայության անթույլատրելիության մասին։ 
 
«Ադրբեջանում մեզ վաղուց է հայտնի իրանական «խեղաթյուրված» աշխարհընկալումն ու քաղաքականությունը։ Այնուամենայնիվ, իրանցի քաղաքական գործիչները, որոնք չեն կորցրել կապը Հարավային Կովկասի նոր աշխարհաքաղաքական իրողությունների հետ, ավելի լավ է զգուշանան Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքներից և ճնշումներից։ Անհրաժեշտ է ճիշտ գնահատել ռիսկերը, քանի որ ի պատասխան հարվածի տակ կհայտնվեն Թուրքիայի և Պակիստանի հետ իրենց սահմանները, հազարավոր հրթիռներ ու ռումբեր Իսրայելից և Սաուդյան Արաբիայից, որոնք վաղուց պատրվակ են փնտրում Իրանի հրթիռային և միջուկային ենթակառուցվածքները ոչնչացնելու համար, կթափվեն իրենց գլխին»,- ասել է Մուսաբեկովը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր