Տեսանյութ.Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացել է Բագրատ Սրբազանին          Որն է տարբերությունը 2018 թվականի և Բագրատ Սրբազանի առաջնորդած այսօրվա շարժման միջև       Մայիսի 8֊ին Շիրակը հանուն հայրենիքի շարժումը միանալու է Տավուշից սկիզբ առած երթին    

15 հոկ 2022 16:33

Իրանում տեղ չկա թավշյա կամ գունավոր հեղաշրջումների համար․ Հոսեյն Ամիր Աբդոլլահիան

Իրանում տեղ չկա թավշյա կամ գունավոր հեղաշրջումների համար։ Այս մասին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ զրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։


Նա դատապարտել է Արեւմուտքին՝ ԱՄՆ-ում եւ Կանադայում ոստիկանական դաժանությունների նկատմամբ  անգործության  համար։


Մեկնաբանելով Իրանում տեղի ունեցած վերջին զարգացումները՝ արտգործնախարարն ասել է. «Մահսա Ամինիի մահը ցավալի է։ Այս կապակցությամբ դատաբժշկական կազմակերպությունը՝ զգալի թվով բժիշկ-մասնագետների եւ փորձագետների հովանավորությամբ, ներկայացրել է ճշգրիտ եւ գիտական ​​զեկույց։ Մինչդեռ դատաքննությունն ընթանում է։ Իհարկե, այս դեպքը պատրվակ է որոշ արեւմտյան պաշտոնյաների համար։ Հարցն այն է, թե ինչ է արել Արեւմուտքը՝ Կանադայում եւ ԱՄՆ-ում ոստիկանների կողմից կանանց եւ երեխաների սպանությունների հարյուրավոր դեպքերը հետաքննելու համար»,-նշել է նա։  


Աբդոլլահիանի խոսքով՝  Իրանը վայելում է ժողովրդի հզոր աջակցությունը։ «Իրանում տեղ չկա գունավոր կամ թավշյա պետական ​​հեղաշրջման համար։ Իրանը տարածաշրջանում կայունության եւ խաղաղության խարիսխն է»,-հավելել է նա։   


Իր հերթին, Բորելը նշել է, որ գոհ է ԳՀՀԾ-ի վերականգնման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացից եւ ընդգծել է  Թեհրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ համագործակցության կարեւորությունը: Նա Իրան-ԱՄՆ գերիների փոխանակումն անվանել է քայլ առաջ՝ համաձայնության հասնելու ջանքերում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր