Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

18 հոկ 2022 13:30

Ինչ կապ ունի «օրենքով գող» «Լեննականցի Սուրոն» դատավորի և փաստաբանի ձերբակալման գործընթացի հետ

Հրապարակել էինք, որ ԱԱԾ-ն մտել է դատարան եւ իրավապահների տեսադաշտում են հայտնվել միչդատական վարույթի գործով դատավոր Արուսյակ Ալեքսանյանը եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Ըստ տեղեկությունների՝ իրավապահ համակարգը կասկածներ է ունեցել կոռուպցիոն հնարավոր գործարքների մասով, որոնք կապված են կոնկրետ քրեական գործի հետ: Իսկ ինչ քրեական գործով են իրավապաները կասկածներ ունեցել: Մասնավորապես այս տարվա հուլիսին 22-ին հրապարակվել էր, որ ր ձերբակալվել է «օրենքով գող», «Լեննականցի Սուրո» մականվամբ Սուրեն Ավետիսյանը․ գրում է armlur.am-ը:


«ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել անձանց կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, ինչպես նաև մի շարք անձնաց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու և դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու վերաբերյալ:
Բավարար հիմքերի առկայության պայմաններում դեռևս 2022թ. ապրիլի 7-ին համապատասխան հոդվածներով հարուցվել էր քրեական գործ:


Քրեական վարույթի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության համակարգմամբ ՀՀ քննչական կոմիտեի և ԱԱԾ-ի աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ քրեկան աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «օրենքով գող» «Ս.Ա.»-ն ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, որոնց միջոցով տարբեր անձանց տվել է հանձնարարություններ, զբաղվել մասնավոր հարցերի լուծմամբ:
Բացի այդ, «Ս.Ա.»-ն քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմա¬նած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն՝ խմբավորման հետապնդած նպատակ¬ների իրականացման համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցած և դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված տարբեր անձանց միջոցով, վերջիններիս գործողությունների հստակ դերաբաշխման եղանակով, կազմակերպել է տարբեր անձանցից, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներից դրամական միջոց¬ների հավաքագրումը և տնօրինել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը, այսպես կոչված, որպես «օբշակ» հավաքագրված գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մինչդտական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի 2022թ. հուլիսի 6-ի որոշումներով քրեական ենթամշակույթի հանցակազմերով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 3-ը՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձինք են, այդ թվում 2-ը՝ այսպես կոչված, «օրենքով գող»: 6 անձ ձերբակալվել է, կատարված խուզարկություններով հայտնաբերվել և առգրավվել է շուրջ 180.000 ԱՄՆ դոլար»:

Եվ ահա այս գործով էլ իրավապահները կասկածներ են ունեցել հնարավոր կոռուպցիոն դրսեւորումների մասով, իսկ թե ով ում կաշառք է տվել, դեռեւս հայտնի չէ:

Ի դեպ, դատավոր Արուսյակ Ալեքսանյանն այն դատավորն է, ում որոշմամբ մայիսի 18-ին պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը զրկվեց ազատությունից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր