Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու գնանք դրա հետևից          Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն       Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի՝ հենց այս պահից սկսած    

18 հոկ 2022 13:50

Ռուսները փորձում են հնարավորինս մեղմ արձագանքել Հայաստանի իշխանության չարաճճիություններին, բայց շուտով ավելի կոշտ հայտարարություններ կարվեն

Ռուսների դեպքում մենք տեսնում ենք մի շատ հետաքրքիր իրավիճակ, այսինքն՝ սպասվում էր, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանի անունից փաստաթուղթը ստորագրողին պատանդ կվերցնեն, իսկ Ռուսաստանը, որպես գերտերություն՝ կփորձեր առավելագույնս քաղել Հայաստանի վարչապետից, մինչդեռ այս դեպքում մենք նկատում ենք մի իրավիճակ, երբ Փաշինյանը փորձում է առավելագույն օգուտ քաղել իր մանիպուլյացիաներից, երբեմն՝ շանտաժից։ Այս մասին ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը «Հայկական օրակարգ. Ռուսաստանի և Արևմուտքի բախման էպիկենտրոնում» թեմայով քննարկման ժամանակ։


«Ռուսները փորձում են հնարավորինս մեղմ արձագանքել Հայաստանի իշխանության չարաճճիություններին, բայց դա չի նշանակում, որ որոշ գործիքներ չեն կիրառվի։ Շուտով ավելի կոշտ հայտարարություններ կարվեն, որոնք կհավասարակշռեն Հայաստանի արտաքին քաղաքական ոլորտները»,- նշեց քաղաքագետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր