Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

18 հոկ 2022 14:14

Տեսանյութ.Ադրբեջանի հետ սահմանին Իրանը շարունակում է զորավարժությունները. տարածք են ուղարկվում բոլոր տեսակի տանկեր, թնդանոթներ, զրահատեխնիկա, հրթիռային ստորաբաժանումներ

Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիսում երկրորդ օրն է շարունակվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի զորավարժությունները։


Ինչպես գրում է mehrnews.com-ը, երեքշաբթի առավոտյան զորավարժությունների տարածք են ուղարկվել նաև ԻՀՊԿ ցամաքային զորքերի այլ ստորաբաժանումներ։


Արասի շրջանի զորավարժությունների տարածք են ուղարկվում բոլոր տեսակի տանկեր, թնդանոթներ, զրահատեխնիկա, հրթիռային ստորաբաժանումներ, օժանդակ մեքենաներ և այլ տեխնիկա։


Զորավարժությունների երկրորդ օրը զորավարժությունների տարածք է այցելել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքփուրը։


Զորավարժությունների ընթացքում ցուցադրվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի վերջին առաջադեմ, արդի և ժամանակակից սարքավորումները։


Զորավարժությունները ամենամյա առաքելության մի մասն են, որն ուղղված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի մարտունակության բարձրացմանը:


Զորավարժությունների օրակարգում են պարաշյուտային վայրէջքներ, գիշերային գործողություններ, ուղղաթիռների մարտական գործողություններ, մարտական և մահապարտ անօդաչու թռչող սարքերի գործողություն, ինչպես նաև Արաքս գետի վրա կամրջի կառուցում, ճանապարհների վերահսկում, բարձունքների գրավում և ոչնչացում։


Զորավարժությունների ուղերձը հարևան երկրներին խաղաղությունն ու բարեկամությունը և կայուն անվտանգության ամրապնդումն է, իսկ թշնամիներին՝ հայտարարելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի պատրաստակամության մասին՝ այլ զինված ուժերի հետ միասին պաշտպանելու երկրի սահմանները և վճռականորեն արձագանքելու ցանկացած սպառնալիքի, ասել է Փաքփուրը:


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր