Փաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300.000 ադրբեջանցի          Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, ՍԱՏՄ-ն հերքում է       Տեսանյութ. Սա ընտրություն է Վարչաբենդի և Կոմիտասի, ազատության և ստրկության, եկեղեցի սարքողի և քանդողի միջև    

19 հոկ 2022 13:15

Եկեք չընկնենք երազանքների գիրկը, նախ պիտի գնահատենք՝ ինչպիսի պատերազմի ենք պատրաստվում, նոր որոշենք՝ դրա համար ինչ զենք ենք գնում

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հնդկաստանից զենքի ձեռքբերմանը. «Գաղտնիք չէ, որ ունենք խնդիր մեր կործանիչները շատացնելու։ Հնդկաստանը ունի ֆանտաստիկ հակատանկային հրթիռային տեխնոլոգիաներ, Հնդկաստանը SU-30-ի ամենամեծ օպերատորն է աշխարհում: Ռուսաստանից ավելի շատ ՍՈՒ-30 ունի, նաև ունեն լավ փորձ՝ տարբեր ԱԹՍ-ների։
Ես, իհարկե, կուզենայի, որ մենք աշխատենք օրինակ՝ Շվեդիայի, ԱՄՆ-ի հետ, ստանայինք աշխարհի ամենավերջին տեխնոլոգիաները, բայց այսօր կան քաղաքական խոչընդոտներ, խանգարող և օգնող հանգամանքներ։ Սակայն այն խնդիրները, որոնք համարում ենք առաջնահերթ, որոնք կարող են մեր անվտանգությունը շեշտակի բարձրացնել, միանշանակ կարելի է Հնդկաստանում գտնել»,- ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով. «Բայց, եկեք չընկնենք երազանքների գիրկը և սիրողական չխոսենք ռազամական գործի մասին։ Մինչև մենք ռազմագիտական մի քանի խնդիր չլուծենք, ոչ մի բերած զենք մեր հարցերը չի փակելու։ Մենք պիտի գնահատենք՝ ինչպիսի պատերազմի ենք մենք պատրաստվում, հետո նոր որոշենք՝ դրա համար ինչ զենք ենք գնում»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր