Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

22 հոկ 2022 18:40

Մայրը ցանկացել է որդուն պաշտպանել պեդոֆիլից, ինքնասպան եղած տղայի ընկերը մանրամասներ է պատմել

Երեկ ինքասպանություն գործած տղաներից մեկի ընկերն ինստագրամյան իր էջում գրել է.

«Ես Արսենի մոտ ընկերն եմ:

Հասկանում եք ինչ դժվար ա երբ ընկերոջդ մահը սգալու փոխարեն նստել ինչ-որ անծանոթ մարդկանց փորձել բան բացատրել, որ չհարձակվեն մահացած երեխու մոր վրա:

Արսենը 16 տարեկան էր, իր հետ մահացած տղան 21 տարեկան էր, ում ընդամենը 2 ամիս էր ճանաչում))

Քանի որ տեսնում եք տարիքային ակնհայտ տարբերությունը, ու չգիտեմ ինչի որոշել եք որ էդ տղան 18 տարեկան ա (չնայած ցանկացած դեպքում, Արսենը ԱՆՉԱՓԱՀԱՍ էր) ու ինչպես ցանցակած անչափահասի ծնող իր մայրը ևս չի թողել շփվի իրենից 5 տարի մեծ տղամարդու հետ))

Հիմա եթե հանկարծ Արսենին բռնաբարեին, ասելու էիք ինչ էր անում ծնողը, որ 16 տարեկան էրեխուն թողում էր շփվի 21 տարեկան տղամարդու հետ:

Իսկ հիմա մայրը սխալ ա, վատն ա, մահապատժի ա արժանի, որ ուզեցել ա պաշտպանի պեդոֆիլից, ով էլ իր հերթին ԴՐԴԵԼ ա Արսենին ինքնասպանության:

Արսենը փախել ա տանից, իրեն տանից չեն հանել, մեկը ես մի քանի անգամ իրեն հետ տուն եմ ուղարկել, բացատրելով, խնդրելով, որ տենց հարց չեն լուծում:

Իսկ հիմա փախել ա ու ոչ մեկի ոչ մի բան չի ասել, անգամ ինձ: Ու ոչ թե ես վատ ընկեր եմ չի վստահել չի ասել, այլ որ 21 տարեկան տղամարդը լվացել էր իմ ընկերոջ ուղեղը:

Արսենը երդվում եմ, երբեք չէր անի ինքնասպանություն: Ինքը միշտ ասում էր ես էդքան կամքի ուժ չունեմ որ տենց բան անեմ:

Արսենին եթե հարցնեիք ում ա ամենաշատը սիրում կասեր մորը, որովհետև ինքը իրոք պաշտում էր, որտեղ նստում մորն էր գովում))

Ու դուք հիմա նստած ձեր սեփական շահերից ելնելով վատաբանում, հայհոյում, վիրավորում եք մի կնոջ, ով փորձել ա անի իր ծնողական պարտականությունը, ում ոչ ճանաչում եք, ոչ տեսել եք, ոչ Արսենին գիտեիք:

Արել եք ձեր ենթադրություններից ելնելով ընդունելով որպես փաստ ու սկսել ամեն մեկդ ձեր պարտքը համարել տարածել:

Եթե լավ բան լիներ հաստատ կալարեիք տարածեիք:

Հիմա կասեք բա փոստը, բա քոմենթները: Հերիք ա սոցիալական ցանցերի տված խեղված ինֆոներով կարծիք կազմեք: Արսենի մայրը դուք չգիտեք հիմա ինչ ծանր վիճակում ա, ու ինչ դժվար ա կառավարել քեզ երբ երեխեդ տնից փախել ա, ոչ մեկի ոչ մի բան չի ասել ու դու հայտնաբերում ես, որ նետվել ա կամրջից))

ՀԵՐԻՔ Ա

Հերիք ա տարածեք ամենինչ, հերիք ա մարդկանց ցավի վրա կոնտենտ շինեք, հերիք ա ամեն առիթ օգտագործեք ձեր շահերի համար, խնդրում եմ հերիք ա!!!!!

Ահավոր դժվար էր էս իմ համար գրելը, բայց հույս ունեմ վերջապես կթողեք ընկերոջս հոգին խաղաղվի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր