Զելենսկին պատասխանել է «կեղտոտ ռումբով» սադրանք նախապատրաստելու մասին հաղորդագրություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է կիրակի օրը հայտնված հաղորդագրությանը, թե Կիևը սադրանք է պատրաստում «կեղտոտ ռումբով»՝ «ռուսական սպառնալիքի» մասին խոսքերով և Արևմուտքից Ուկրաինային «ավելի մեծ» աջակցություն ցուցաբերելու կոչով։
«Սկսվող շաբաթվա ընթացքում դա մեր դիվանագիտության թիվ մեկ խնդիրն է լինելու՝ բացատրել, թե ինչ է կատարվում։ Աշխարհը մեզ հետ կլինի: Աշխարհը կհասկանա», – նշել է Զելենսկին տեսաուղերձում։
Սպառնալիքները, որոնք, ըստ Զելենսկու, գալիս են Ռուսաստանի Դաշնությունից, «սա հիմք է պատժամիջոցների և Ուկրաինային ավելի մեծ աջակցության համար»:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Թուրքիայի իր գործընկերներին մտահոգություն էր հայտնել Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառման կապակցությամբ։