Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

24 հոկ 2022 16:55

Պարզապես հորդորում եմ չօգտվել «Fly one» ավիաըներությունից,սա Երևանի քաղաքային տրանսպոորտից վատ է աշխատում

Սա խայտառակ սպասարկում է , անհարգալից վերաբերմունք ուղևորների նկատմամաբ։ Արդեն մոտ երկու ժամ է ինքնաթիռի մեջ ենք ,օդ չկա շնչելու բայց ինքնաթիռը չի շարժվում։

Որևէ մեկը մեզ չի բացատրում, թե ինչն է խնդիրը այս պահին բոլոր ուղևորները հետ են պահանջում իրենց վճարած գումարը սակայան անգամ դրան արձագանքող չկա, ինքնաթիռի միջից փորձել ենք կապ հաստատել ընկերության հետ սակայան զանգերն անպատասխան են։

Երևի Երևանի քաղաքային տրանսպորտը՝ մաշուռուտկաների մակարդակով ավելի լավ ուղևորափոխադրում է իրականացնում քան այս ընկերությունը։- այս մասին Armday.am-ի հետ  զրույցում ասաց Երևան- Քիշնև թռիչքի ուղևորներից մեկը ով այս պահին գտնվում է օդանավի մեջ,ուշացել է արդեն իր հաջորդ թռիչքից։

Armday.am- ը ևս փորձեց կապ հաստատել ընկերության հետ ստանալու համար պարզաբանում, սակայն մեր զանգերը ևս մնացին անպատասխան։

Այս դժգոհություններին վերջին շրջանում ավելացել է նաև այն, որ գնված տոմսերի գումարները, որոնց չվերթներն այդպես էլ չեն կայացել կամ հետաձգվել են, ավիաընկերությունը դեռևս չի վերադարձրել ուղևորներին։

Հիշեցնենք՝ որ «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ի 54%-ը պատկանում է ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված անձանց, իսկ մնացած 46%-ը՝ մոլդովական «FlyOne»-ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր