Ֆրանսիայի Սենատը հնարավոր է ընդունի բանաձեւ, որով կսահմանի սանկցիաներ Ադրբեջանի դեմ, այն սպառնալիքներ է պարունակում Ադրբեջանի հանդեպ

Նախագիծը քվեարկության կդրվի նոյեմբերի 15-ին։ Բանաձեւն իրականում մի շարք տնտեսական եւ քաղաքական սպառնալիքներ է պարունակում Ադրբեջանի հանդեպ։ Նրանում մասնավորապես առկա է կոչ՝ ուղղված ԵՄ անդամ բոլոր երկրներին՝ հրաժարվել ադրբեջանական նավթի եւ գազի ներկրումից, ինչպես նաեւ առկա են այնպիսի պահանջներ, ինչպիսիք են Ղարաբաղ հայերի վերադարձի իրավունքի ապահովում, հայկական մշակութային ժառանգության պահպանման ապահովում եւ Լաչինի միջանցքի մասին համաձայնագրի չեղարկում։
Բացի այդ, այս բանաձեւով հնարավոր է ստեղծեն հնարավորություններ, որպեսզի Ֆրանսիան սկսի արդիական սպառազինություններ մատակարարել Հայաստանին։ Բանաձեւի հեղինակներից երկուսը Սոցիալիստական կուսակցությունից են, որոնք Սենատում մեծամասնություն են կազմում։ Սա նշանակում է (ինչի առնչությամբ Բաքվում կան լուրջ անհանգստություններ), որ բանաձեւին Սենատը կողմ կքվեարկի։