Արմավիրի բանտ տանող ճանապարհի ցուցանակի վրա քաղաքացու մարմին է կшխված եղել          Հունգարիան, հետևելով Սլովակիային, քննարկում է Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնելու հարցը       Խոշոր ավտովթար Շենգավիթում, բախվել են «Toyota RAV4»-ն ու «Jeep Compass»-ը, կան վիրավnրներ    

24 հոկ 2022 17:29

Բելառուսից Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքի դեմ հրթիռային և օդային հարվածների սպառնալիք կա

Բելառուսի տարածքից, այդ թվում՝ իրանական անօդաչու թռչող սարքերով, Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքի դեմ հրթիռային և օդային հարվածների սպառնալիք կա։ Այս մասին ասված է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան ամփոփագրում։

Նշվում է, որ հոկտեմբերի ընթացքում Բելառուսում շարունակվում են մոբիլիզացիոն ռեսուրսների ստուգումները։ Տեղական գործադիր իշխանություններին կից ստեղծվել են հատուկ խմբեր՝ հնարավոր նորակոչիկների մասին տեղեկությունները ստուգելու և ճշտելու համար: Զինվորական տարիքի և զինվորական մասնագիտությունների տղամարդկանց գործունեության տեսակի հստակեցումը շարունակվում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր