Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

24 հոկ 2022 13:30

2023-ին ավելացնելու են թոշակները, պետբյուջեով ՀՀ-ն Արցախին ևս գումար կտրամադրի

Հաջորդ տարվա պետբյուջեի նախագծով նախատեսվում են ավելացումներ գրեթե բոլոր ոլորտներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը:


Հովհաննիսյանի խոսքով՝ ավելացնելու են թոշակները: Սա պետական բյուջեի ծախսային հոդվածներում ամենամեծ ավելացումներից է: Շարունակվելու են ենթակառուցվածքների գծով իրականացվող ներդրումները: Փոխնախարարի վստահեցմամբ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիրը շարունակում է լինել կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը:


Հովհաննիսյանի խոսքով՝ 2023-ի պետբյուջեով Արցախի Հանրապետությանը նախատեսված է տրամադրել 144 մլրդ դրամ (բյուջետային վարկ)` նույն չափով, ինչ նախատեսված էր տրամադրել 2022 թվականին:


Բացի այդ 2023-ին նախատեսվում է իրականացնել «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը» նոր միջոցառումը, որը հնարավորություն կտա տեղահանված 1283 ընտանիքների ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն։


2023-ի պետբյուջեի նախագծի հիմքում դրվել է նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը: «7 տոկոս տնտեսական աճը նախատեսված էր կառավարության ծրագրով: Միջինում կանխատեսվում էր 7-9 տոկոս տնտեսական աճ առաջիկա մի քանի տարիների ընթացքում»,-նշեց Հովհաննիսյանը:


Իսկ թե հիմնականում ո՞ր ոլորտների աճի հաշվին պետք է ապահովվի այդ 7 տոկոս տնտեսական աճը՝ փոխնախարարը ներկայացրեց նախատեսվող ցուցանիշները: Աճ է նախատեսվում գրեթե բոլոր ոլորտներում. արդյունաբերության ոլորտում՝ 5.1 տոկոս աճ, գյուղատնտեսության ոլորտում՝ 3, շինարարությունում՝ 9.6, ծառայությունների ոլորտում՝ 8.2 տոկոս:


Կառավարության նպատակներից է նաև արտադրողականության աճի բարձրացումը: Այդ ուղղությամբ Էկոնոմիկայի նախարարությունը աջակցություն է տրամադրում ձեռնարկություններին, որոնք ցանկություն ունեն նոր սարքավորումներ, նոր տեխնոլոգիաներ ձեռք բերել, որոնք պետք է բերեն արտադրողականության աճին:


Անդրադառնալով հարցին, թե ՀՆԱ-ի աճի այդ ցուցանիշը նախանշելիս արդյոք հաշվի առե՞լ են այն հնարավոր ռիսկերը, որոնք տարվա ընթացքում կարող են ի հայտ գալ՝ փոխնախարարը վստահեցրեց, որ հաշվի են առնում բոլոր ռիսկերը, որոնք կան այդ ցուցանիշին հասնելու համար և միջոցներ ձեռնարկում՝ մեղմելու դրանք: «Բնականաբար ամբողջ աշխարհը հիմա գտնվում է բավականին անկայուն ժամանակաշրջանում, որտեղ առկա են բազմաթիվ ռիսկեր՝ ինչպես անվտանգային, այնպես էլ տնտեսական: Ամբողջ աշխարհում խաթարված են արժեշղթաներն ու լոգիստիկ շղթաները: Եվ դա մեծ խնդիր է առաջացնում մանավանդ Հայաստանի նման երկրի համար, որը ելք չունի դեպի ծով: Դրա համար կառավարությունը միջոցներ է ձեռնարկում՝ օգնելու ՀՀ տնտեսավարողներին իրենց արտահանումների և ներմուծումների գործընթացն ավելի պարզեցնելու համար: Ռիսկերը բավականին մեծ են, բայց մեր խնդիրն է, որ մենք հմտորեն կարողանանք կառավարել այդ ռիսկերը, ի հայտ գալու դեպքում էլ չեզոքացնենք, որպեսզի կարողանք իրականացնել քաղաքացիներին տրված խոստումները»,-ասաց նա:


Իսկ պետբյուջեով նախանշված եկամուտները կազմում են 2 տրլն 301 մլրդ 291 մլն  դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրլն 203 մլրդ դրամ: Ընդ որում 2022 թվականի պետբյուջեով եկամուտները կազմում էին 1 տրլն 947 մլրդ դրամ:


«2022 թվականի տնտեսական աճը, որը, հավանաբար, կկազմի 12 տոկոս, շատ լավ հիմքեր է ստեղծում նրա համար, որ մենք կարողանանք հաջորդ տարի բարելավել մեր եկամուտները: Սա տեղի է ունենում տնտեսական աճի պոտենցիալի մեծացման, նաև վարչարարության բարելավման շնորհիվ: Մենք այս պահին ունենք մոտ 23 տոկոս հարկեր-ՀՆԱ հարաբերակցություն, որը պատրաստվում ենք բարելավել 0.5 տոկոսային կետով»,-նշեց փոխնախարարը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր