Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

25 հոկ 2022 10:33

Չեն կարող գժտեցնել Մոսկվային ու Երեւանին. Մոսկվային անհանգստացնում են Արեւմուտքի միտումները

Արեւմուտքը փորձում է Հայաստանում հակառուսական տրամադրություններ սերմանել։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ավելացնելով, որ հաջողությամբ չեն ավարտվելու  Մոսկվային ու Երեւանին գժտեցնելու՝ արտաքին ուժերի փորձերը։ Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը հակված է զարգացնել Հայաստանի հետ ռազմավարական գործակցությունը։

Զախարովան մերկապարանոց է անվանել այն մեղադրանքները, թե Մոսկվան, իբր, չի կատարում Հայաստանի հանդեպ անվտանգության ոլորտում իր պարտավորությունները։

«Մոսկվային անհանգստացնում են Անդրկովկասում տիրող միտումները, որտեղ Արևմուտքը փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները։

ԱՄՆ - ն եւ ԵՄ-ն շահագրգռված չեն Անդրկովկասում իրավիճակի փոխզիջումային լուծումներով, այլ ցանկանում են այնտեղից դուրս մղել Ռուսաստանին»,- ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր