Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

25 հոկ 2022 14:21

Դանդաղ տեղաշարժ Իրանի միջուկային ծրագրի շուրջ

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Աբդոլլահիանի հայտարարությունը, թե ԱՄՆ-ից ստացել են պատգամ միջուկային խնդրի շուրջ համաձայնության գործընթացն արագացնելու վերաբերյալ:


«Արմենպրես»-ին տված մեկնաբանությունում Գանտահարյանն ընդգծեց, որ հայտարարությունը մի քանի բաղադրիչ ունի․ «Իրանցի նախարարը ակնկալել էր, որ Արեւմտյան երկրները պետք է հեռանան ներիրանյան իրադարձությունների նկատմամբ իրենց դիրքորոշումներից և հավելել, որ կհակադարձեն Իրանի անվտանգության եւ կայունության դեմ ուղղված որևէ քայլի։


Այս հստակեցումներից հետո նա փոխանցել է, որ ստացել են պատգամ Վաշինգտոնից արագացնելու միջուկային խնդրի շուրջ համաձայնությունը։ Թեհրանն այսպիսով բանաձևում է իր կարմիր գծերը, միաժամանակ պատրաստակամություն հայտնում բանակցային սեղանի շուրջ երկխոսությունն ու քննարկումները շարունակելու։ Կարծում եմ Վաշինգտոն-Թեհրան գործընթացը մի քայլ առաջ երկու քայլ հետ տրամաբանությունից վերափոխվում է մի քայլ առաջ մի քայլ հետ ընթացքի, ինչը դանդաղ տեղաշարժ է»,- մանրամասնեց Գանտահարյանը։


Նրա գնահատմամբ՝ սա չի ենթադրում հարաբերությունների բեկումնային փոփոխություն։ «Սակայն պետք է նկատել, որ աշխարհաքաղաքական գործընթացները սկսել են կայունության նախադրյալներ ցույց տալ։ Լիբանան-Իսրայել ծովային սահմանագծման շուրջ համաձայնությունը խորքում Իրան-ԱՄՆ համաձայնություն է։ Հեռվից նկատվում է նաև Իրանի և Արևմուտքի շահերի որոշակի համատեղում՝ ռուսական գազի փոխարեն իրանյան գազի արտահանման հնարավորությունները օգտագործելու առումով: Չնայած սա դեռեւս ուրվագծային է, այնուամենայնիվ, Հայաստանում արտատարածքային նախագծերը բացառելը Իրանի վճռական դիրքորոշումն է, որը ինչ-որ տեղ կհամատեղվի ԱՄՆ-ի այսօրվա առաջադրանքների հետ, եթե նկատենք, որ ԱՄՆ-ն որոնում է ռուսական էներգիայի այլընտրանքային շուկաներ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր