Երևանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ»          Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում Ձեր մի կտոր հողը զիջել, հանուն ՀՀ անկախության․ «Հրապարակ»       Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

26 հոկ 2022 10:33

Ինչու չի գործում «Դայակ պետության հաշվին» ծրագիրը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Դայակ պետության հաշվին» ծրագիրը չի գործում. այս տարի մայրիկները չեն կարողացել դիմել ծրագրին, քանի որ այն այս տարվա հունվարի 1-ից դադարեցված է:


«Ժողովուրդ» օրաթերթն այս խնդրի շուրջ տևական ժամանակ է, ինչ ահազանգեր է ստանում երիտասարդ մայրերից: Նրանց մեծ մասը համոզված է, որ նախարարությունը դադարեցրել է ծրագիրը ֆինանսավորում չունենալու պատճառով: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտարարում են, որ այն վերախմբագրման փուլում է:


«Ժողովուրդ» օրաթերթին նախարարությունից հայտնեցին նաև, որ դադարեցվել է ոչ միայն «Դայակ պետության հաշվին», այլ նաև զվաղվածության պետական աջակցության մի շարք ծրագրեր: «Ունենք գործող ծրագրեր, որոնք մեկնարկել են, բայց կոնկրետ թիրախային խմբերի զբաղվածության ապահովմանն են ուղղված: Օրինակ՝ հիմա ունենք ծրագիր, որը նախատեսված է 2016 և 2020 թվականների պատերազմի մասնակիցների համար: Հիմնական շեշտադրումը պատերազմից հետո այդ ուղղությամբ է եղել»,- փոխանցեց սոցապ նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը:


Նշենք, որ այս ծրագրից օգտվել են մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող այն քաղաքացիները, որոնք մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի։ Այսինքն՝ ձեր երեխային խնամում էր դայակը, իսկ նրա գումարի մի մասը վճարում էր պետությունը»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր