ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը          Տեսանյութ. «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ.օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ       Ախորժակը գալիս է ուտելուց.Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»    

27 հոկ 2022 12:04

Պուտինը տեղեկացվել է միջուկային զենքի կիրառման հետևանքների մասին. Պետդեպ

ԱՄՆ-ն անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հետևանքների մասին: Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Մենք դա շատ հստակ և ուղղակիորեն հայտնել ենք ռուսներին, մասնավորապես նախագահ Պուտինին: Մենք մտահոգված ենք»,- ասել է նա:

ԱՄՆ պետքարտուղարը չի հստակեցրել, թե երբ և ինչ ձևով են Պուտինին փոխանցել նախազգուշացումը հնարավոր հետևանքների մասին, որոնք կսպասեն Ռուսաստանին միջուկային զենք կիրառելու դեպքում։

Մեկնաբանելով ռուսական կողմի պնդումը, թե Ուկրաինան «կեղտոտ ռումբ» է պատրաստում, Բլինկենը դա անվանել է «հերթական հորինվածք»՝ հիշեցնելով, որ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս ուրիշներին է վերագրել այն գործողությունները, որոնք ինքը պատրաստվում է կատարել։

Ուկրաինայում ռուսական միջուկային զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ մտահոգությունները մեծացել են այն բանից հետո, երբ Մոսկվան սկսել է հրապարակայնորեն խոսել Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» օգտագործմամբ սադրանքի ենթադրյալ նախապատրաստման մասին։

Ե՛վ Ուկրաինան, և՛ Արևմուտքը կտրականապես հերքել են այդ մեղադրանքները։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Ուկրաինայում միջուկային կամ քիմիական զենքի կիրառման դեպքում Ռուսաստանը կբախվի հետևանքների, սակայն նա հրաժարվել է նշել, թե ինչ հետևանքների:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր