Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

27 հոկ 2022 14:57

Տեսանյութ.ՀԱՊԿ-ը մեզ համար ոչինչ չարեց, մտածելու տեղ է տալիս՝ դուրս գա՞նք ՀԱՊԿ-ից, թե՝ ոչ

Եթե իրենք ուշքի չգան, մտածելու տեղիք կտա՝ ՀԱՊԿ-ի մեջ մնա՞նք, թե՞ չէ, լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

«Մենք ՀԱՊԿ անդամ ենք եւ կարող եմ ասել, որ ՀԱՊԿ-ը մեզ հետ կապված ոչինչ չարեց: Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություն է եղել՝ ո՛չ նորմալ արձագանքել են, ո՛չ էլ։ Եթե իրենք ուշքի չգան, մտածելու տեղիք կտա՝ ՀԱՊԿ-ի մեջ մնա՞նք, թե՞ չէ:

Եթե այսօր մենք համապատասխան տեխնիկա ունենանք, մեր օդը փակվի, չկասկածեք, մենք առաջ կգնանք։ Ես գերադասում եմ՝ մենք ազատագրենք մեր տարածքները, քան իրենք հետ քաշվեն։ Ինձ թվում է՝ իրենք հեշտ հետ չեն քաշվի, դրա համար մենք մեր հույսը պետք է դնենք մեզ վրա», - ասաց Սասուն Միքայելյանը։

Նա նկատեց, որ 20 տարի մեր հակառակորդը զինվել է ժամանակակից տեխնիկայով. «Բայց  գիտեք, որ նախորդ իշխանություններն ալան-թալան արեցին, յսօր էլ սատանեքը սրբի շոր են հագել, եկել են հրպարակում, ասում են՝ կփրկենք էս երկիրը: Եթե փրկող էին, 20 տարի երկիրն իրենց ձեռքն էր: Բաժանեցին, մասնատեցին մեր ժողովրդին, հայրենակցական միություններ սարքեցին: Ես չեմ ասում՝ մեր իշխանությունը չունի թերություն, բայց հնարավոր չէր 3 տարում նման հզոր զինտեխնիկայի դեմ բան անել: 44-օրյա պատերազմում միայն 10 տոկոսն է եղել մերձամարտ, մնացածը եղել է օդուժով, ԱԹՍ-ներով եւ այլն»,-ասաց Սասուն Միքայելյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր