Փաշինյանն SMS է ուղարկել՝ հորդորելով ՔՊ-ականներին ընդդիմությանը «վրա չտալ», «փշի-փշի» անել ընդդիմությանը, հետո նոր...«Հրապարակ»

Մեր տեղեկություններով, «Հայաստան» դաշինքի պատգամավորների՝ խորհրդարան վերադառնալու եւ հայտարարությունների ժամին մասնակցելու օրը, սակայն, Նիկոլ Փաշինյանն անձամբ է sms ուղարկել ԱԺ ղեկավարությանը, հորդորելով ՔՊ-ականներին՝ «վրա չտալ»։ Նաեւ դա էր պատճառը, որ հայտարարության համար գրանցված երկու ՔՊ-ական պատգամավորն էլ կեսից հանեցին իրենց հարցը եւ հրաժարվեցին ամբիոնին մոտենալ։ ՔՊ-ում ծրագրում են՝ առայժմ չսրել, «փշի-փշի» անել ընդդիմությանը, որ լիարժեք վերադառնան խորհրդարան, հետո նոր կանցնեն հաշվեհարդարի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում