Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի առողջարանի ձեռքբերման գործընթացում «հայտնաբերել է» մի շարք խախտումներ          ՀՀ ինքնիշխան տարածքները օկուպացնելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները հերթով ՀՀ են գալիս, սրա-նրա հետ՝ թրև գալիս       Թրամփը կարող է մինչև հունիսի 19-ը հրապարակել Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրը    

28 հոկ 2022 14:38

Տ. Դավիթ քահանա Սահակյանը ամուսնալուծվել է և լքել հոգևոր ծառայության վայրը. նա կարգալույծ է հռչակվել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Դավիթ քահանա Սահակյանը:


Տնօրինության համար հիմք է ծառայել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի միջնորդությունը և Մայր Աթոռի Կարգապահական Հանձնախմբի եզրակացությունը Դավիթ քահանայի՝ ամուսնալուծվելու և հոգևոր ծառայության վայրը լքելու վերաբերյալ։


Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Սահակ Սահակայան ավազանի անունով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր