ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 2 ընտրական տեղամասի արդյունքները          Հունիսի 12-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կոչ ենք անում չհրաժարվել մանդատներից և խորհրդարանական բոլոր լծակներն օգտագործել ապօրինի ռեժիմն իշխանությունից հեռացնելու համար    

28 հոկ 2022 18:07

Հունվարի 1-ից 1000 և ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են. «2023թ․ հունվարի 1-ից 1000 և ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում ևս կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով:

Անկանխիկի անցման դրույթը վերաբերվում է մինչև 75 տարեկան, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող անձանց։
Վճարող կազմակերպությունը (բանկերից որևէ մեկը) ընտրելու համար կենսաթոշակառուներն ու նպաստառուները պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր