Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է          Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու , ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»       Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին    

28 հոկ 2022 15:36

Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանին անվտանգության ապահովման հարցում. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանին անվտանգության ապահովման գործում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։


«Ռուսաստանը միշտ ուշադրություն է դարձրել այս ուղղությամբ կայունությանը և աջակցել է Հայաստանին հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում», - ասել է Պուտինը։


Նա նշել է, որ Բաքվի և Երևանի կողմից պայմանավորվածությունների հետևողական իրականացման շնորհիվ հնարավոր է հասնել կայուն խաղաղության։


«Անկասկած, խաղաղության միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը կարող է լինել այն ճանապարհը, որը սահմանվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանմամբ», - ասել է ՌԴ նախագահը։


Պուտինն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ պայմանավորվածությունների հետևողական իրականացման միջոցով հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր