Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը          Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին       Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը    

28 հոկ 2022 15:55

Տեսանյութ.Իրանական զորքը հատել էր Արաքսը Արցախի օկուպացված հատվածներում, Բաքուն լռեց. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը 24 TV-ին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է արտաքին քաղաքականության մարտահրավերներում Հայաստանի շահերի մասին․ «Հայաստանի շահը ենթադրում է, որ մեր տարածաշրջանում մենք պետք է ունենանք հակաթուրքական դաշինք, որի մաս պետք է կազմեն Ռուսաստանը, Իրանը, մենք, այլ պետություններ ևս։ Ռուս-թուրքական տանդեմ՝ երկարաժամկետ կտրվածքով, ստրատեգիական դաշինքի գոյությունն անհնար է»։


Ոսկանյանը նաև իրանական զորավարժությունների մասին է խոսել․ «Զորավարժությունը պատերազմի փորձարկում է, հետևաբար՝ իրանական զորավարժությունները պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ Ես ուզում եմ արձանագրել՝ իրանական զորքը հատել է Արաքս գետը և մտել է Արցախից բռնազավթված մերձարաքսյան հարավային շրջաններ, ադրբեջանցի սահմանապահների ուղղակի հայցքի ներքո։ Ադրբեջանական քարոզչամիջոցները սկսեցին արդարացման մեխանզիմներ գտնել, որ մեզ մոտ իսրայելական բազաներ չկան և այլն, բայց Իրանը ցույց տվեց՝ ինչ հակաքայլ է լինելու, եթե ադրբեջանաթուրքական դաշինքը փորձի այդ տարածքները օգտագործել հակաիրանական նպատակներով, առավել ևս, եթե փորձի այդ տարածքների օգտագործմամբ ՀՀ Սյունիքի մարզը կտրել ՀՀ մնացյալ հատվածից, ինչով կխաթարի Հայաստան-Իրան ցամաքային կապը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր