Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

28 հոկ 2022 17:33

Ստամբուլում սպանվել է ադրբեջանցի քրեական հեղինակություն

Ստամբուլում սպանվել է ադրբեջանցի քրեական հեղինակություն Էլնուր Գասիմովը` «Գարդաշօղլու» մականվամբ։
Ադրբեջանական ԶԼՄ–ների տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ի երեկոյան, երբ Գասիմովը և ևս 3 ադրբեջանցի քայլելիս են եղել փողոցով։

Ներկա պահին պարզ է դարձել մարդասպանի ինքնությունը, որի անունը Նիջաթ է։ Նա մեքենայով մոտեցել է և կրակ բացել։ Արդյունքում Գասիմովը ծանր վիրավորվել է և հիվանդանոցում մահացել։

Նշվում է, որ «Գարդաշօղլուն» եղել է «օրենքով գող» Ռովշան Ջանիևի հարազատ մարդկանցից մեկը։ Ջանիևը հայտնի է «Ռովշան Լենքորանսկի» մականվամբ, որը սպանվել է 2016 թվականին։ Ինչ վերաբերում է մարդասպանին, ապա նա մահացած «օրենքով գող» Նադիր Սալիֆովի շրջանակից է, որը հայտնի է որպես «Լոտու Գուլի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր