«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա          Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ       Կենդանակերպի նշաններ, որոնք հուլիսի վերջին ֆինանսական մեծ հաջողություններ կունենան    

01 նոյ 2022 10:00

Հակառուսականության գիծը ծնում է անհանգստություններ.մտահոգություններ կան հատկապես ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողների մոտ.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի գործող իշխանությունների կողմից գնալով ավելի ու ավելի շատ գեներացվող և իշխանական որոշակի շրջանակների ու արևմտյան ֆինանսավորում ունեցողների կողմից կյանքի կոչվող հակառուսականության նոր ալիքը լուրջ անհանգստություններ է առաջացրել Հայաստանի հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ աշխատուժի զգալի մասը հիմնականում Ռուսաստանի հետ է ուղղակիորեն կապված:


Ըստ էության, մտահոգություններ կան, որ Ռուսաստանը կարող է կոշտ միջոցներ ձեռնարկել մասնավորաբար վիզային ռեժիմ մտցնելու, արտասահմանցիների, այդ թվում՝ հայաստանցիների համար աշխատանքային պայմանների խստացման տեսքով: Ընդ որում, այս մասին խոսակցություններ կան նաև Ռուսաստանի Դաշնությունում:


Բնականաբար, սա չի կարող անտարբեր թողնել այն մարդկանց, որոնք աշխատում են Ռուսաստանում և, այսպես ասած, փող ուղարկում Հայաստան՝ իրենց ընտանիքներին: Մենք ունենք տեղեկություններ, որ այս հանգամանքը շատ մեծ հակաիշխանական, կամ, ինչպես տեղերում են նշում, «հականիկոլական» տրամադրություններ է առաջացնում կամ խորացնում նման տրամադրությունները հատկապես մարզային բնակավայրերում, որովհետև եթե, օրինակ՝ մայրաքաղաքում շատերը «միստիկ» պատկերացումներ ունեն հայ-ռուսական հարաբերությունների և դրանց վատացման դեպքում տնտեսական ազդեցության մասին, ապա Հայաստանի շատ բնակավայրերում դա պատկերացնում են խիստ առարկայորեն»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր