Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

02 նոյ 2022 16:55

2020 թ-ին շատերը մեզ անարգանքի սյունին էին գամում վատ կառավարման պատճառով, բայց այս թեման փակվեց ու ստացավ իր գնահատականը

Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսում 100 երկրների շարքում զբաղեցրել է 11-րդ տեղը՝ անգամներով բարելավել իր իրավիճակը: Այս մասին այսօր 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով՝ երբ այս ցուցանիշը հրապարակվեց, ընդդիմադիրները պնդում էին, թե Հայաստանը տնտեսական առաջընթաց է ապրել ընդամենը այն պատճառով, որովհետև շատ երկրների տնտեսական ազատության ցուցանիշները կորոնավիրուսի համավարակի վատ կառավարման հետևանքով ուղղակի գահավիժել են և անկում են ապրել.




«Ստացվում է, որ մեզանից շատ ավելի զարգացած երկրներ այնքան վատ են կառավարել կորոնավիրուսի համավարակը, որ իրենց վարկանիշը և իրենց տնտեսական միջավայրը կամ փլուզվել է, կամ գահավիժել է։ Այն, որ մենք տնտեսական ազատության ցուցանիշներում այդպիսի մեծ պրոգրես ունեցել ենք, որովհետև մեզնից շատ ավելի զարգացած և լավ տնտեսական միջավայր ունեցող երկրներում տնտեսական միջավայրը վատացել է կորոնավիրուսի պատճառով, ավելի կարևոր արձանագրում է, քան 11-րդ տեղում լինելը։ Սա նշանակում է, որ մենք կորոնավիրուսի համավարակը այնքան լավ ենք կառավարել, որ ի տարբերություն շատ զարգացած երկրների՝ մեր արդյունքները չեն գահավիժել, այլ ընդհակառակը՝ մենք լրջագույն պրոգրես ենք ապահովել տնտեսության զարգացման և կառավարման առումով»,- ասաց Փաշինյանը և հավելեց. «2020 թվականին շատերը մեզ անարգանքի սյունին էին գամում քովիդի համավարակի ու, իբր, վատ կառավարման պատճառով: Մի մասն ասում էր՝ քովիդի համավարակը վատ է կառավարվում, նույնիսկ աղետալի գնահատականներ էին տալիս, բայց, կարծում եմ, այս թեման փակվեց ու ստացավ իր գնահատականը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր