Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին          Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»       Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»    

02 նոյ 2022 18:15

Չեմ բացառում՝ Իրանը կարող է քայլեր անել, եթե Ադրբեջանը վտանգ ներկայացնի Սյունիքի համար.Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր

Հայաստանը եւ Ադրբեջանը երկուստեք ցանկանում են հարաբերությունների առավել արագ զարգացում արձանագրել ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական, ենթակառուցվածքային եւ էներգետիկ ոլորտներում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Իրանի Մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։

«Կարելի է ենթադրել, որ Հայաստանը եւ Իրանը փորձում են միմյանց տեղյակ պահել ուրիշ երկրների հետ իրենց հարաբերությունների մասին եւ այդ տեղեկատվությամբ իրար սնել։ Ես չեմ բացառում, որ երկրները կարող են խոսել սպառազինական համատեղ ծրագրի մասին։ Զարգացումները, ԱԳՆ նախարարի հայտարարությունները վկայում են, որ Հայաստանը եւ Իրանը նաեւ անվտանգային առումով թափ կտան հարաբերություններին»,- նշեց Բեգլարյանը։

Ռոբերտ Բեգլարյանը չբացառեց, որ Իրանը կարող է գործուն քայլեր անել, եթե վտանգներ նկատի իր սահմանի հետ կապված Սյունիքի նկատմամբ ադրբեջանական նկրտումների հետ․ «Թե ինչ ծավալի, եւ ինչ ձեւով կարող են դրանք լինել՝ այս պահին բարդ է կանխատեսելը»։

Մեջլիսի պատգամավորն անդրադառնալով Իրանում տեղի ունեցող ակցիաներին՝ նշեց, որ դրանք ավելի վերահսկելի են դառնում երկրի կառավարության համար։

«Սկզբնական ակցիաները, իրոք, ինքնաբուխ են եղել, բայց հաշվի առնելով Իրանի քաղաքական դիրքը, աշխարհաքաղաքական ծանրակշիռությունը, բնական է, որ նաեւ արտաքին ուժերը կարող են օգտվել նման իրադարձություններից, եւ տեղեկություններն էլ հենց դա են վկայում, որ նման ներգրավածություն թե մարդկանց, թե զենքերի տեսքով եղել է»,- ընդգծեց Ռուբեն Բեգլարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր