Այս պահին Ռուսաստանն օդային կապ չունի ԵՄ երկրների հետ, նույնը կպատահի նաև Հայաստանի հետ, եթե միանա ԵՄ-ին          Հայկական կողմը ըմբռնում է ցուցաբերել Վլադիմիր Պուտինի կողմից արտահայտած մտահոգությունների շուրջ       Ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ    

02 նոյ 2022 14:36

Հայաստանի այսօրվա իշխանությունն ամենապրոռուսականն է․ Իշխան Սաղաթելյանը չի հասկանում, որ իրեն դրդում են քաղաքական ոչնչացման

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով իրենց հակառուսական կեցվածքի մասին կարծիքներին, ասել է․ «Հայաստանի այսօրվա իշխանությունն ամենապրոռուսականն է։ Վերջին այցի ժամանակ ՌԴ պետդումայի ղեկավարը հայտարարեց, որ շատ ուրախ է, որ մեր շփումները շատ ավելի շատ են, որովհետև նախորդ իշխանությունների ժամանակ այդ շփումները բավարար չեն եղել: Մեր կապերը շատ ավելի վատն են եղել, իսկ այսօր ունենք միջխորհրդարանական շատ ավելի սերտ հարաբերություններ»:

***
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև ընդդիմադիրների կողմից կազմակերպվող առաջիկա հանրահավաքին․ «Ընդդիմությունը քաղաքական ինքնասպանության դերը վստահել է Իշխան Սաղաթելյանին։ Իշխան Սաղաթելյանը դա չի հասկանում, ուղղակի ապշում եմ, որ կարելի է չհասկանալ, որ իրեն դրդում են քաղաքական ոչնչացման։ Մենք եղել ենք ընդդիմություն, գիտենք՝ ինչ է հանրահավաք անելը ու երբ պետք է կանգ առնել: Ընդդիմությունը չի գալիս ԱԺ, գալիս է միայն այն ժամանակ, երբ պետք է պաշտպանել Կոնստանտին Զատուլինին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր