Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով և պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները          Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար    

02 նոյ 2022 15:37

Բացահայտվել է գերեվարված զինծառայողի ազգականից կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու դեպք. դատախազություն

Ազգային անվտանգության ծառայության աշխատակից ներկայացած Բ.Պ.-ն, հավաստիացնելով, որ նշված ծառայությունում իր՝ գեներալի կոչումով ծանոթի միջոցով կարող է համապատասխան  գումարի դիմաց կարգավորել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակում գործելու արդյունքում գերեվարված ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու հարցը, ենթադրաբար գերեվարված Կ.Կ.-ի ազգական Խ.Գ.-ին դրդել է «գեներալին» փոխանցելու պատրվակով իրեն տալ 5 մլն դրամ կաշառք:


Դատախազությունից  հայտնում են, որ այս մասին փաստական տվյալները ձեռք են բերվել 2022 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Խ.Գ.-ի հաղորդման հիման վրա. Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ և նույն օրն ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե:




2022 թվականի հոկտեմբերի 11-ին իրականացվել է «Կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողություն, որի ընթացքում Բ.Պ.-ն ձերբակալվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ նշված գումարի մի մասը՝ 1 մլն 200 հազար դրամը, ստանալուց անմիջապես հետո:


2022 թվականի հոկտեմբերի 12-ին քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Բ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է:


Բ.Պ.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 44-46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 44-440-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:


Բ.Պ.-ի մեղավորությունը դատարանում ապացուցելու համար բավարար գնահատելով՝ հսկող դատախազի՝ 2022 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ մեղադրական եզրակացությունը հաստատվել է  և ուղարկվել  Հակակոռուպցիոն դատարան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր