Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց միջոցառմանը մասնակցելու          ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով       «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել այգում    

03 նոյ 2022 14:00

«Առաջիկայում ունենալու ենք գրիպի ակտիվացում»․ Անահիտ Ավանեսյան

«Հիմա գրիպների ակտիվացման շրջանն է, ունենք հաստատված H1N1 գրիպի տեսակ։ Քովիդի իրավիճակը բավականին հանգիստ է, կառավարելի, օրական մինչև 20 դեպք ենք գրանցում, բայց ընդհանուր առմամբ առաջիկայում ունենալու ենք գրիպի ակտիվացում, գրիպի պատվաստանյութն առկա է պոլիկլինիկաներում, իմ խորհուրդն է՝ ռիսկի խմբի քաղաքացիները անպայման պատվաստվեն։ Մեր պատվաստանյութերի շտամերից մեկն էլ H1N1 տեսակից է պաշտպանում, որից երեկ դեպք գրանցվեց»,- լրագրողների հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


Հիշեցնենք՝ նախօրեին ԱՆ-ն հայտնել էր, որ Հայաստանում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի հարուցիչ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր