Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»          Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

03 նոյ 2022 15:01

Կարգազանց արտասահմանցիներին Հայաստանից հեռանալիս կտուգանեն

ՀՀ կառավարությունը նոր կարգավորումներ է սահմանում ՀՀ–ում ճանապարհային երթևեկության կանոնները խախտած օտարերկրացիներին վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով։
Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն` 2022թ–ի դեկտեմբերի 1-ից սկսած ՀՀ տարածքում ՃԵԿ խախտում կատարած արտաահմանցի վարորդներն իրավախախտման մասին վարչական ակտը կստանան հենց սահմանային անցակետում` Հայաստանի սահմանը հատելուց առաջ։
Այդ նպատակով կառավարությունը որոշ փոփոխություններ է կատարել դեռ 2011թ–ից գործող կարգում` որոշ հավելյալ գործառույթներ վերապահելով սահմանային վերահսկողություն իրականացնող սահմանապահներին, քանի որ գործող կարգի համաձայն` այդ գործառույթը վերապահված է ՃՈ–ին։
Նոր կարգավորումներով սահմանապահ զորքերի ծառայողները Հայաստանի սահմանը հատող օտարերկրյա քաղաքացիներին կհանձնեն ՀՀ տարածքում տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով (այդ թվում՝ հատուկ մշակված բջջային հավելվածով) հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վարչական ակտերը և դրանց կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկը։
Դրանից հետո միայն օտարերկրացին սահմանահատման թույլտվություն կստանա։
Իսկ եթե վարչական ակտը կայացվել է նրա` ՀՀ–ից հեռանալուց հետո, ապա իր չվճրված ակտը կստանա հաջորդ անգամ Հայաստան այցելելիս` մինչև ՀՀ մուտքի իրավունք ստանալը։
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերից բացի սահմանապահ զորքերին նույն որոշմամբ իրավունք է վերապահվելու նաև քննելու ու վարչական տույժեր նշանակելու այնպիսի իրավախտումների համար, ինչպիսիք են Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի կամ այլ անվավեր փաստաթղթերով բնակվելը։
Որոշման մեջ փոփոխությունների անհրաժեշտությունը կառավարությունը պարզաբանում է սահմանային անցակետերում «Մեկ պատուհան» համակարգի ներդրմամբ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր