Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 7-ի համար       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար մայիսի 7-ին    

03 նոյ 2022 15:22

Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը ծաղրական երգ է հնչեցրել Իրանի վերաբերյալ

Ադրբեջանի հանրային հեռուստաալիքով հնչել է հերթական ծաղրական երգը՝ այս անգամ հարևան Իրանի մասին: Հաղորդավարը ծաղրել է Իրանի կողմից վերջերս անցկացված զորավարժությունները և Կապանում գլխավոր հյուպատոսության բացումը:

Երգում ասվում է, թե Հայաստանի և Իրանի ղեկավարներն ընկերակցել են և ակնարկներ են անում Բաքվին:

Հաղորդավարը հարց է ուղղում՝ ինչու Թեհրանը չի ցանկանում ընկերանալ Ադրբեջանի հետ և ինչու է դեմ արտահայտվում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»:

Ավելի վաղ նույն հաղորդավարը երեխաների մասնակցությամբ մեկ այլ ծաղրական երգ էր ներկայացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերաբերյալ՝ նրան անվանելով հայամետ, իսլամաֆոբ ու թրքաֆոբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր