Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

03 նոյ 2022 16:00

Հայաստանի և Իրանի դիրքորոշումները շատ հարցերում համընկնում են. ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ

Հայաստանն ու Իրանը նույն դիրքորոշումն ունեն մի շարք հարցերի վերաբերյալ, կողմերի միջև տարաձայնություններ չկան։ Այս մասին իրանական Mehr պարբերականին տված մեկնաբանության մեջ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Հունանյանն ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերություններն ունեն երկար պատմություն, և այդ հարաբերությունները չեն սահմանափակվում բացառապես կառավարություններով։
«Կարծում եմ՝ Իրանի հետ թյուրըմբռնում չունենք», – ասել է նա` հավելելով, որ Իսլամական հանրապետությունը Հայաստանի հիմնական գործընկերներից է։
Ադրբեջանի հետ խնդրին անդրադառնալով` Հունանյանը հայտարարել է, որ Հայաստանը տարածաշրջանում խաղաղություն է ցանկանում, այդ պատճառով էլ բանակցում է Ադրբեջանի հետ։ Սակայն Բաքուն միշտ առավելագույն պահանջներ է ներկայացնում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Թեհրանում էր, որի ընթացքում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել քաղաքական և տնտեսական համագործակցության վերաբերյալ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր